Սպերցյան. «Գոլի մեր տարբերակն ավելի լավն է, քան Լիվերպուլինը» 🎥
Ռուսական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին։
«Ցլերի» հաղթական գոլը 90-րդ րոպեին խփեց Նիկիտա Կրիվցովը, որի ասիստն անկյունայինի խաղարկումից հետո կատարեց Էդուարդ Սպերցյանը։
Հայազգի ֆուտբոլիստը կրկնել է «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի` 2019 թ. Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Բարսելոնայի» դեմ կայացապ խաղում (4:0) կատարած հանրահայտ գոլային փոխանցումը։
Հանդիպումից հետո Սպերցյանը խոսել է այդ գոլի մասին.
«Կարծում եմ` մեր գոլը կարելի է համեմատել «Լիվերպուլի»` «Բարսելոնայի» դարպասն ուղարկած գնդակի հետ։
Դա ինքնաբուխ որոշում չէր և ոչ էլ մարզման ժամանակ կիրառած աշխատանք։ Ես, պարզապես, տեսա, որ Նիկիտան ազատ է և գնդակն անմիջապես փոխանցեցի նրան։
Կարծում եմ` գոլի մեր տարբերակն ավելի լավն է, քան «Լիվերպուլինը»,- 23-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «РБ Спорт»-ը։
Հավելենք, որ Սպերցյանը ՌՊԼ-ի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 18 խաղում դարձել է 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդուարդ Սպերցյան, Լիվերպուլ, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, Նիկիտա Կրիվցով, ՌՊԼ