Սպերցյանը հավաքականում խփած գոլերի քանակով հավասարվել է Մարկոսին ու Արթուր Պետրոսյաին 🎥
Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբում պայքարն ավարտեց Պորտուգալիայից կրած 1:9 հաշվով սարսափելի պարտությամբ։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի միակ գոլը 18-րդ րոպեին խփել է Էդուարդ Սպերցյանը։
Թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը հավաքականում խփած գոլերի քանակը հասրցել է 11-ի` այդ ցուցանիշով հավասարվելով Մարկոս Պիզելիին ու Արթուր Պետրոսյանին։ Նրանք հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկուների պայքարում 4-6-րդ տեղերում են։
Սպերցյանը, սակայն, նրանց գերազանցում է ավելի քիչ հանդիպումներ անցկացնելու շնորհիվ։ 25-ամյա խաղացողն իր ցուցանիշին հասել է 40, Մարկոսը` 68, իսկ Պետրոսյանը` 69 խաղում։
Սպերցյանը Հայաստանի հավաքականում ամենաշատ գոլ խփած գործող ֆուտբոլիստն է։ Ամենամոտը Բրատիսլավայի «Սլովանի» վինգեր Տիգրան Բարսեղյանն է (64 խաղ, 9 գոլ)։ Հաջորդը Վարշավայի «Լեգիայի» կիսապաշտպան Վահան Բիչախչայնն է (46 խաղ, 5 գոլ)։
Հայաստանի հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկուն Հենրիխ Մխիթարյանն է, որը 95 խաղում 32 գոլ է խփել։ 14-ական գոլով երկրորդ ու երրորդ տեղում են Յուրա Մովսիսյանը (38 խաղ) և Գևորգ Ղազարյանը (78 խաղ)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml