Պաշտոնական․ Մանչեսթեր Սիթին դուրս եկավ Սուպերլիգայից
Ինչպես արդեն տեղյակ եք, Սուպերլիգայի գաղափարը դեռևս չիրագործված՝ մոտ է տապալման։
Հայտնի է, որ Սուպերլիգայի 12 հիմնադիր-ակումբների ներկայացուցիչներն ապրիլի 21-ին՝ Երևանի ժամանակով 1։30-ից սկսած արտահերթ հանդիպում են ունենալու, որպեսզի քննարկեն մրցաշարի լուծարման հարցը։
Եվ ահա արդեն հայտնի է դարձել առաջին ակումբը, որը պաշտոնապես դուրս է եկել Սուպերլիգայից։ Խոսքը «Մանչեսթեր Սիթիի» մասին է։
«Ֆուտբոլային ակումբ «Մանչեսթեր Սիթին» կարող է հաստատել, որ պաշտոնապես մշակել է ընթացակարգ՝ Սուպերլիգայից դուրս գալու համար»,- նշվում է «քաղաքաբնակենրի» պաշտոնական հայտարարության մեջ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մանչեսթեր-Սիթի, Սուպերլիգա