Սուլշեր. Պետք է ձգտել խաղալ Բարսելոնայի նման
ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնայից» կրած պարտությունը:
«Պետք է նշեմ, որ Լիոնել Մոսսին խաղում է թոփ մակարդակում և այսօր նա, անխոս, խաղաց որոշիչ դեր: Այն բանից հետո, երբ հաշիվը դարձավ 2:0, խաղն ավարտվեց:
Նա այլ մակարդակի վրա է, Կրիշտիանո Ռոնալդուի հետ մեկտեղ վերջին 10 տարներին նա համարվում է լավագույն խաղացողը և դա գիտեն բոլորը: Մեսսին ցույց տվեց իր մակարդակը:
Մենք պետք է ձգտենք նրան, որ խաղանք «Բարսելոնայի» մակարդակի վրա: Մենք դա կարող ենք, բայց առջևում շատ անելիք կա:
Եթե մենք ուզում ենք վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» իսկական մակարդակին, ակումբի իրական ավանդույթներին, ապա մենք պետք է մրցակցենք «Բարսելոնայի» հետ:
Հիմա նրանք խաղով մի քանի աստիճան մեզանից բարձր են: Մենք ցանկանում ենք նման հանդիպումների մասնակցել նաև մյուս տարի, այնպես որ, մեզ սպասվում է կարևորագույն շաբաթ:»,- Սուլշերի խոսքերն է մեջբերում BBC-ն: