Սուարեսը Գրեմիոյի կազմում նորամուտի խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել🎥
Ուրուգվայցի աշխարհահռչակ հարձակվող Լուիս Սուարեսը, ով վերջերս համալրեց բրազիլական «Գրեմիոյի» շարքերը, նորամուտն է նշել ակումբի կազմում։
«Գրեմիոն» Ռեկոպա Գաուշու (խմբ.` Բրազիլիայի Ռիո Գրանդի դու Սուլ նահանգի Սուպերգավաթը) մրցաշարի եզրափակիչում 4:1 հաշվով ջախջախեց «Սան Լուիս Իժուի» ակումբին` 41-րդ անգամ դառնալով մրցաշարի հաղթող։
«Էլ պիստոլերոն» փայլուն հանդիպում անցկացրեց` արդեն առաջին խաղակեսում դառնալով հեթ-տրիկի հեղինակ։
«Գրեմիոյի» կազմից մեկ անգամ էլ աչքի ընկավ Բիտելոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գրեմիո, Լիգա Գաուշու, Լուիս-Սուարես