Սոն Հին Մին. Ես էլ եմ բախվել ռասիզմին և մենք պետք է միասին պայքարենք դրա դեմ
«Տոտենհեմի» կիսապաշտպան Սոն Հին Մինը խոսել է ֆուտբոլիստների հանդեպ ռասիզմի դրսևորման և իր թիմակից Դենի Ռոուզի խոսքերի մասին, որը կոչ էր արել նման դեպքերում հեռանալ դաշտից:
«Մենք որպես խաղացողներ չպետք է արձագանքենք նման բաներին: Անգլիայում հանդես գալու ժամանակ ես բախվել եմ ռասիզմին: Մենք բոլորս սովորական մարդիկ ենք, խաղում ենք ֆուտբոլ:
Կապ չունի, թե դու որ երկրից ես: Մենք զբաղվում ենք սպորտով: Մենք պետք է պաշտպանենք խաղացողներին և դա, կարծում եմ, շատ կարևոր է: Ես նույնպես բախվել եմ ռասիզմին:
Մենք չենք քննարկում այդպիսի բաներ: Եթե Դենին ցանկանա խոսել, մենք կփորձենք օգնել նրան: Բայց մենք որպես մարդիկ պետք է բոլորով միասին պայքարենք դրա դեմ: Պետք է պաշտպանել խաղացողներին, ովքեր ենթարկվում են դրան և ընդդիմանալ ռասիզմին միասին:»,- Սոնի խոսքերն է մեջբերում BBC-ն: