Սլովանը հաղթահարեց Զրինսկիի արգելքը` դուրս գալով ՉԼ որակավորման երրորդ փուլ🎥
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Սլովան Բրատիսլավան» սեփական հարկի տակ մրցեց Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող «Զրինսկիի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Սլովանը» հյուրընկալվելիս հաղթել էր 1:0 հաշվով։
Պատասխան խաղում էլ Սլովակիայի չեմպիոնը երկար ժամանակ հաղթում էր 2:0 հաշվով, սակայն խաղավերջում Մոստար քաղաքից ժամանած հյուրերը կարողացան նախ կրճատել, ապա 90+3-րդ րոպեին նաև ոչ-ոքի կորզել։
«Սլովանի» գոլերը խփեցին Ալեքսանդր Չավրիչն ու Շարանի Զուբերուն, իսկ բոսնիական ակումբի կամզից աչքի ընկան Հրվոյե Բարիշիչը և Անտոնիո Իվանչիչը։
Այսպիսով, պատասխան հանդիպումն ավարտվեց 2:2, ինչը թույլ տվեց «Սլովանին» 3:2 հաշվով հաղթել ընդհանուր դիմակայությունում և դուրս գալ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ, որի շրջանակում մրցելու է «Շերիֆ» – «Մաքքաբի Հայֆա» դիմակայության հաղթողի դեմ։
Հավելենք, որ «Սլովանի» կազմից «Զրինսկիի» դեմ պատասխան հանդիպմանը մասնակցեց նաև Տիգրան Բարսեղյանը` փոխարինման դուրս գալով 77-րդ րոպեին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Զրինսկի, Չեմպիոնների-լիգա, Սլովան-Բրատիսլավա, Տիգրան-Բարսեղյան