Սինիշա Միխայիլովիչը դուրս է գրվել հիվանդանոցից
Իտալական «Բոլոնիայի» գլխավոր մարզիչ Սինիշա Միխայիլովիչը դուրս է գրվել հիվանդանոցից, այն բանից հետո, երբ բարեհաջող ավարտվել է քիմիաթերապիայի երկրորդ կուրսը։
Նախկինում հայտնի էր դարձել, որ Միխայիլովիչը պայքարում է արյան քաղծկեղի դեմ։ Նա իր բուժման առաջին փուլն անցել է հուլիսին, որը տևել է մոտ 43 օր։ Երկրորդ փուլը նա սկսել էր սեպտեմբերի 9-ից։
Նշենք, որ 50-ամյա մասնագետը ներկա է եղել Ա Սերիայի 7-րդ տուրի «Լացիո» 2։2 «Բոլոնիա» հանդիպմանը։
# Ա-սերիա, Բոլոնիա, Լացիո, Սինիշա Միխայիլովիչ