Սիմեոնե. «Ինձ դուր չի գալիս ձեռք սեղմելու ավանդույթը, բայց նրանք այլ մշակույթ ունեն»
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ 2:3 հաշվով պարտվեց «Լիվերպուլին»։
Հանդիպման գլխավոր մրցավար Դանիել Զիբերտի եզրափակիչ սուլիչից հետո Դիեգո Սիմեոնեն միանգամից շտապել է դեպի հանդերձարան` չսպասելով սեղմել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի ձեռքը։
Խաղից հետո արգենտինացի մասնագետը խոսել է կատարվածի մասին.
«Հանդիպումներից հետո ես սովորաբար չեմ սեղմում մրցակիցների մարզիչների ձեռքը։ Կարծում եմ` դրա կարիքը չկա։ Ինչ-որ մեկը միշտ դժգոհ է լինում արդյունքից։
Ինձ դուր չի գալիս ձեռք սեղմելու ավանդույթը, սակայն նրանք այլ մշակույթ ունեն։ Ամեն դեպքում, երբ մյուս անգամ տեսնվենք Կլոպի հետ, անկասկած, կսեղմեմ նրա ձեռքը»,- «Էլ Չոլոյի» խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Դիեգո-Սիմեոնե, Լիվերպուլ, Յուրգեն-Կլոպ, Չեմպիոնների-լիգա