Սիմեոնե․ «Որևէ արդարացում չունեմ»
Երեկ՝ օգոստոսի 13-ին, կայացավ Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի երկրորդ քառորդ եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» 1։2 հաշվով զիջեց «Լայպցիգին»։
Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն․
«Սա շատ երկար ֆուտբոլային տարի ստացվեց, որի ընթացքում մենք 60 օր ֆուտբոլից դուրս էինք մնացել։ Չեմպիոնների լիգա վերադառնալը մեծ ճնշում էր։ Մենք ընդամենը մեկ շաբաթ էինք հանգստացել, ինչից հետո վերադարձել էինք մարզումներին։
Մենք չկարողացանք խաղալ այնպես, ինչպես ցանկանում էինք։ Ինձ դուր եկավ «Լայպցիգը»։ Նրանք վճռական էին, էնտուզիազմով լի և թարմ, ինչն էլ մեր համար թանկ նստեց։ Չկա որևէ արդարացում»,- նշել է արգենտինացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է Goal.com-ը։
# Ատլետիկո Մադրիդ, Դիեգո-Սիմեոնե, Լայպցիգ, Չեմպիոնների-լիգա