Սիմեոնեի ու Վինիսիուսի միջև տեղի ունեցած լեզվակռիվը 🎥
Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչ վերջին դիմակայությունում «Ատլետիկո Մադրիդը» լրացուցիչ ժամանակում 4:2 հաշվով հաղթեց «Ռեալ Մադրիդին»։
Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից հետո անախորժ միջադեպ է տեղի ունեցել «հնդկացիների» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի և «արքայական» ակումբի հարձակվող Վինիսիուսի միջև, ովքեր լեզվակռվի են բռնվել։
Բարեբախտաբար, երկու ակումբների ներկայացուցիչների ջանքերով կանխվել է կողմերի միջև հասունացող բախումը։
Բանն այն է, ինչպես հայտնում է As-ը, արգենտինացի մասնագետին դուր չի եկել, թե ինչպես է բրազիլացի ֆուտբոլիստը 82-րդ րոպեին տոնել Խոսելուի խփած գոլը, ինչից հետո լուսատախտակին վառվեց 2:2 հաշիվը։
Ըստ մի շարք աղբյուրների` Վինիսիուսը, ով, նույնպես մասնակցել է վրոնշյալ գոլային գրոհին, դարպասի գրավումից հետո կանգնել է տեսախցիկներից մեկի առջև և ասել` «Ես շատ լավն եմ» արտահայտությունը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Copa del Rey, Ատլետիկո Մադրիդ, Դիեգո Սիմեոնե, Իսպանիայի գավաթ, Խոսելու, Ռեալ Մադրիդ, Վինիսիուս