Մանչեսթեր Սիթին ակումբային հերթական ռեկորդն է գրանցել🎥

Մանչեսթեր Սիթին ակումբային հերթական ռեկորդն է գրանցել🎥

21/03/2021 - 00:39

Անգլիայի գավաթի 1/4 եզրափակչի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթեց «Էվերտոնին»՝ նվաճելով մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիր։

Ինչպես տեղեկացնում է «քաղաքաբնակների» պաշտոնական կայքը, այդ հաղթանակի շնորհիվ «Սիթին» հերթական ակումբային ռեկորդն է գրանցել։

Բանն այն է, որ մանկունյական ակումբը բոլոր մրցաշարերի շրջանակում արտագնա խաղերում անպարտելի է արդեն 17 հանդիպում անընդմեջ՝ գերազանցելով 1999 թվականին գերազանց ցուցանիշը։

Այդ 17 հանդիպումներից 15-ը «Սիթիի» ֆուտոբլիստները հաղթել են՝ գնդակների 39։6 հարաբերակցությամբ։

Հավելենք, որ Պեպ Գվարդիոլայի թիմը վերջին անգամ որևէ արտագնա խաղում պարտվել է 2020 թվականի նոյեմբերի 21-ին, երբ անգլիական Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի շրջանակում 0։2 հաշվով զիջեց «Տոտենհեմին»

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023