Սթերլինգ.Փորձում եմ ընտրել ճիշտ դիրք և առանց անհանգստանալու հարվածել դարպասին
Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ռահիմ Սթերլինգը մեկնաբանել է Եվրո-2020-ի որակավորման փուլում Չեխիայի ընտրանու դեմ տարած հաղթանակը (5-0):«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը այս խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ:
«Թիմը հիանալի հանդես եկավ և ես ուրախ եմ, որ կարողացա օգնել նրան հաղթանակ տանել:
Ես վստահ եմ ինձ վրա:Փորձում եմ ընտրել ճիշտ դիրք և հարվածել դարպասին առանց որևէ այլ բանի մասին անհանգստանալու:Ավելի շատ ինձ ուրախացրեց առաջին գոլը, որն էներգիա հաղորդեց:»,- Սթերլինգի խոսքերն է մեջբերում BBC-ն: