Սթերլինգի վայր ընկնելու դրվագում դաշտում միաժամանակ երկու գնդակ է եղել📸

Սթերլինգի վայր ընկնելու դրվագում դաշտում միաժամանակ երկու գնդակ է եղել📸

08/07/2021 - 10:34

Եվրո-2020-ի կիսաեզրափակչի շրջանակում Անգլիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթեց Դանիայի ընտրանուն և նվաճեց մրցաշարի եզրափակչի ուղեգիր։

Անգլիացիները հաղթական գնդակը խփել են 102-րդ րոպեին վաստակած 11-մետրանոցի շնորհիվ։

Դանիայի հավաքականի դարպասպաահ Կասպեր Շմեյխելը հետ մղեց Հարի Քեյնի առաջին հարվածը, սակայն անգլիացիների ավագը հասցրեց արագ հասնել գնդակին ու երկրորդ փորձից հաշկվը դարձրեց 2:1։

«Երեք առյուծների» համար այդ 11-մետրանոցը վաստակել էր Ռահիմ Սթերլինգը, ով մրցակցի տուգանային հրապարակում վայր ընկավ Դանիայի ֆուտբոլիստներ Յոաքիմ Մելյեի և Մասթիաս Յենսենի հետ բախման արդյունքում։

Այդ դրվագի հետ կապված ESPN-ը հետաքրքիր լուսանկար է հրապարակել։ Բանն այն է, որ երբ Սթերլինգը հարձակման աջ եզրով ներխուժում էր Դանիայի տուգանային հրապարակ և վայր էր ընկնում, այդ պահին դաշտում միաժամանակ երկու գնդակ է եղել։

Հատկանշական է, որ հանդիպման գլխավոր մրցավար Դանի Մակելին ուշադրություն չի դարձրել այդ դրվագին, սակայն, ըստ օրենքի, պետք է կանգնեցներ խաղը և նշանակեր վիճաբանական կամ էլ վերախաղարկեր դրվագը։

Հավելենք, որ Անգլիայի հավաքականը Եվրո-2020-ի եզրափակչի շրջանակում հուլիսի 11-ին կմրցի Իտալիայի ընտրանու դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023