Սերժի Ռոբերտո. «Բարսան չորս տարի չէր եղել այնտեղ, որտեղ պետք է լիներ»
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» 3:1 հաշվով հաղթեց «Նապոլիին»` դուրս գալով հաջորդ փուլ։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիավել կատալոնական ակումբի ավագ Սերժի Ռոբերտոն.
«Անհավանական երեկո էր։ «Բարսան» չորս տարի չէր եղել այնտեղ, որտեղ պետք է լիներ։
Շատ երջանիկ եմ և վայելում եմ պահը։ Երկրպագուները մեր կողքին էին, ինչը շատ կարևոր է։
«Նոու Կամպում» ամեն ինչ այլ է, սակայն նման մթնոլորտ մեզ պետք է ցանկացած խաղում։ Շնորհակալ եմ երկրպագուներին։
Լավ սկսեցինք խաղը, բայց գոլ բաց թողեցինք, այնուամենայնիվ, կարողացանք լավ արդյունքի հասնել և շատ գոհ ենք դրանից»,- Ռոբերտոյի խոսքը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» նախորդ անգամ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ էր դուրս եկել 2020 թվականին, երբ 2:8 հաշվով պարտվեց Մյունխենի «Բավարիային»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Նապոլի, Չեմպիոնների-լիգա, Սերժի Ռոբերտո