Սելտան ֆանտաստիկ Comeback արեց` Բարսայի դեմ խաղում հետ բերելով 3 գոլի տարբերությունը🎥

Սելտան ֆանտաստիկ Comeback արեց` Բարսայի դեմ խաղում հետ բերելով 3 գոլի տարբերությունը🎥

06/11/2021 - 21:09

Իսպանական Լա լիգայի 13-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Սելտայի» դեմ։

Առաջին խաղակեսից հետո կատալոնական ակումբը 3:0 հաշվով ջախջախում էր Վիգոն ներկայացնող ակումբին։

«Բարսայի» կազմից աչքի ընկան Անսու Ֆաթին, Սերխիո Բուսկետսն ու Մեմֆիս Դեպայը։

Թվում էր` Սերխի Բարխուանի թիմը հեշտ հաղթանակ կտոնի, սակայն այդ փաստի հետ համակարծիք չէին տանտերերը, որոնք բեկեցին հանդիպման ընթացնք ու հետ բերեցին կորցրածը։

«Սելտայի» կազից դուբլի հեղինակ դարձավ Յագո Ասպասը, մեկ գոլ էլ խփեց Նոլիտոն։

Նշենք, որ Ասպասը տանտերերի փրկության գոլը խփեց 90+6-րդ րոպեին։

Այս ոչ-ոքիից հետո կատալոնական ակումբը վաստակեց 16 միավոր և զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։

«Սելտան», 12 միավորով, 14-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023