Սելարայանի գեղեցիկ գոլը չի օգնել «Բելգրանոյին» խուսափել պարտությունից 🎥
Արգենտինայի Լիգա Պրոֆեսիոնալի Ապերտուրայի 11-րդ տուրում «Բելգրանոն» սեփական դաշտում 1:2 հաշվով պարտվեց «Ռասինգին»։
Տանտերերից 54-րդ րոպեին գեղեցիկ հարվածով հաշիվը հավասարեցրել է Լուկաս Սելարայանը։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում խփել է 3-րդ գոլը։ Նա նաև 1 ասիստ է կատարել։
«Բելգրանոն» 19 միավորով B խմբում երկրորդ տեղում է, «Ռասինգը»` 18 միավորով 3-րդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արգենտինայի առաջնություն, Բելգրանո, Լիգա Պրոֆեսիոնալ, Լուկաս Սելարայան, Հայաստանի-հավաքական