Սալահը կրկին փայլում է! «Լիվերպուլը» կամային հաղթանակ տարավ «Սաութհեմփթոնի» նկատմամբ 🎥

Սալահը կրկին փայլում է! «Լիվերպուլը» կամային հաղթանակ տարավ «Սաութհեմփթոնի» նկատմամբ 🎥

08/03/2025 - 21:04

Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական դաշտում մրցեց «Սաութհեմփթոնի» դեմ։

Առաջին խաղակեսից հետո խոշոր անակնկալ էր գրանցվում. «սրբերը» Վիլիամ Սմոլբոնի շնորհիվ հաղթում էին 1:0։

Այդուհանդերձ, մերսիսայդյան գրանդը երկրորդ խաղակեսում մեծացրեց ճնշումն ու կամային հաղթանակ տարավ` 3:1 հաշվով։

Արնե Սլոթի գլխավորած թիմից հերթական արդյունավետ հանդիպումն անցկացրեց Մոհամեդ Սալահը, որը երկու անգամ աչքի ընկավ 11-մետրանոցից և դուբլ գրանցեց։ Եգիպտոսցի վինգերը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփել է արդեն 27 գոլ ու լավագույն ռմբարկուների առաջատարն է։ Նա նաև 17 ասիստ է կատարել և ու այդ ցուցանիշով նույնպես լավագույնն է։

«Լիվերպուլից» մեկ անգամ էլ աչքի ընկավ Դարվին Նունյեսը։

«Կարմիրները» միավորների քանակը հասցրին 70-ի և վստահ գլխավորում են մրցաշարային աղյուսակը։ Մերսիսայդյան ակումբը 16 միավորով առաջ է մոտակա հետապնդող «Արսենալից»։ «Զինագործները», սակայն, երկու հանդիպում քիչ են անցկացրել` մրցակցի համեմատ։

«Սաութհեմփթոնը» վերջին` 20-րդ տեղում է և ընդամենը 9 միավոր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023