Սադիո Մանեն դարձավ Սենեգալի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն🎥
Աֆրիկայի Ազգերի գավաթի 2023 թ. խաղարկության որակավորման փուլի 1-ին տուրում Սենեգալի հավաքականը L խմբի շրջանակում սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց Բենինի ընտրանուն։
Հանդիպման հերոս դարձավ սենեգալցիների առաջատար Սադիո Մանեն, ով իր անվան դիմաց հեթ-տրիկ գրանցեց` մրցակցի դարպասն ուղարկելով 3 գնդակ։
30-ամյա վինգերը Սենեգալի հավաքականի կազմում խփած գոլերի քանակը հասցրեց 33-ի և դարձավ «առյուծների» պատմության լավագույն ռմբարկուն։
Մանեն այդ ցուցանիշով շրջանցեց Հենրի Կամարային, ով Սենեգալի հավաքականի կազմում 2000-2008 թթ. ընթացքում անցկացրած 99 խաղում դարձել է 31 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աֆրիկայի ազգերի գավաթ, Բենինի հավաքական, Սադիո-Մանե, Սենեգալի հավաքական