Ռուստամ Ասակալովի մխիթարող խոսքերն Արթուր Ալեքսանյանին 🎥

Ռուստամ Ասակալովի մխիթարող խոսքերն Արթուր Ալեքսանյանին 🎥

08/08/2024 - 11:42

33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) պարտվեց եզրափակիչում և բավարարվեց արծաթե մեդալով։

Ալեքսանյանը վճռորոշ գոտեմարտում իրանցի Մոհամադհադի Սարավիին 1:4 հաշվով պարտվելուց հետո շատ ընկճված էր։

Լրագրող Վյաչեսլավ Աբդուսալամովը Instagram-ում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է Ուզբեկստանը ներկայացնող ըմբիշ Ռուստամ Ասակալովը մխիթարում Ալեքսանյանին պարտությունից հետո.

«Լսի՛ր եղբայր, հանգստացիր, անկեղծ, ամեն ինչ նորմալ է, մի հիասթափվի՛ր։ Դու շատ բան ես արել, մի տխրի՛ր»։

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը դարձավ կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն։ Նա Օլիմպիակամ խաղերում 2012 թ. դարձել էր բրոնզե, 2016 թ.` ոսկե, իսկ 2021 թ.`արծաթե մեդալակիր։

Փարիզում 32-ամյա հայ ըմբիշը 1/4 եզրափակիչում 9:5 հաշվով դրամարիկ հաղթանակ էր տարել հենց Ռուստամ Ասակալովի նկատմամբ։

40-ամյա Ասակալովը բրոնզե մեդալի համար գոտեմարտն ուսի վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել ու պարտվեց կուբացի Գաբրիել Ռոսիլիոյին։ Գոտեմարտի ավարտից հետո վետերան ըմբիշը մարզակոշիկները հանեց և թողեց գորգի վրա` հայտարարելով կարիերան ավարտելու մասին։

Ռուստամ Ասակալովն աշխարհի փոխչեմպիոն և բրոնզե մեդալակիր է։ Նա նաև Ասիական խաղերի եռակի հաղթող է, կրկնակի արծաթե ու բրոնզե մեդալակիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023