Ռոնալդուն դժգոհ է մնացել, որ չի ճանաչավել եզրափակիչ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ📸
Արաբական չեմպիոնների գավաթի եզրափակիչում «Ալ Նասրը» լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթեց «Ալ Հիլալին»` առաջին անգամ տիրանալով բաղձալի գավաթին։
Հանդիպման հերոս դարձավ «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով դուբլ գրանցեց և հաղթանակ պարգևեց իր թիմին։
Այդուհանդերձ, չնայած այդ հանգամանքին, եզրափակիչ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ալ Հիլալի» նորեկ Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը։
Ռոնալդուն, լսելով, որ լավագույն ֆուտբոլիստ ինքը չի ճանաչվել, մոտեցել է հանդիպման պաշտոնյաներից մեկին և մատներով ցույց է տվել «2» թիվն` ակնարկելով, որ երկու գոլ է խփել։
Այդ պահը հայտնվել է հանդիպումը հեռարձակող հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերում, որի ժամանակ հստակ երևացել է, որ պորտուգալացի հարձակվողն ակնհայտ դժգոհ է եղել, որ չի ճանաչվել խաղի լավագույն ֆուտբոլիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Հիլալ, Ալ Նասր, Արաբական չեմպիոնների ակումբային գավաթ, Կրիշտիանու-Ռոնալդու