Ռոնալդուի բենեֆիսը. Ալ Նասրը թրիլերային պայքարում դարձավ Արաբական չեմպիոնների գավաթի  հաղթող🎥

Ռոնալդուի բենեֆիսը. Ալ Նասրը թրիլերային պայքարում դարձավ Արաբական չեմպիոնների գավաթի հաղթող🎥

12/08/2023 - 23:25

Արաբական չեմպիոնների գավաթի եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին «Ալ Նասրն» ու «Ալ Հիլալը»։

Գոլազուրկ առաջին կեսից հետո բրազիլացի վինգեր Միքայելը 51-րդ րոպեին բացեց հաշիվն ու առաջ մղեց «Ալ Հիլալին»։

74-րդ րոպեին «Ալ Նասրը» հայտնվեց ավելի ծանր իրավիճակում, քանի որ կենտրոնական պաշտպան Աբդուլելահ Ալ Ամրին վերջին հույսի խախտման համար հեռացվեց դաշտից։

Այդուհանդերձ, Լուիշ Կաշտրուի թիմը նույնիսկ 10 ֆուտբոլիստներով ընդամենը 4 րոպե անց հավասարեցրեց հաշիվն. աչքի ընկավ Կրիշտիանու Ռոնալդուն։

Հանդիպման հիմանական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ խաղը շարունակվեց լրացուցիչ ժամանակում։

98-րդ րոպեին «Ալ Նասրի» ֆուտբոլիստները հախուռն գրոհ զարգացրին, որն էլ, ի վերջո, եզրափակեց Ռոնալդուն` հաղթանակ պարգևելով իր թիմին։

Այսպիսով, «Ալ Նասրը» թրիլերային պայքարում 2:1 հաշվով հաղթեց «Ալ Հիլալին» և պատմության ընթացքում առաջին անգամ դարձավ Արաբական չեմպիոնների գավաթակիր։

Նշենք, որ հանդիպման ընթացքում «Ալ Նասրի» պահեստայիններից կարմիր քարտ ստացան նաև ակումբի պաշտպան Նավաֆ Բուշալն ու գլխավոր մարզիչ Լուիշ Կաշտրուն։

Ավելացնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն մրցաշարի շրջանակում խփեց 6 գոլ` դառնալով լավագույն ռմբարկու։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023