Ռոնալդուն Բելգիայի դեմ խաղից հետո ավագի թևկապը խոտածածկին է գցել📸
Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի շրջանակում Պորտուգալիայի հավաքականը 0:1 հաշվով պարտվեց Բելգիայի և դուրս մնաց պայքարից։
Հանդիպումից հետո ՈՒԵՖԱ-ն լուսանկարներ է հրապարակել, թե ինչպես է Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն խաղի ավարտից հետո նախքան հանդերձարան ուղևորվելն ավագի թևկապը նետել խոտածածկին։
Հավելենք, որ Եվրո-2020-ի շրջանակում Կրիշտիանու Ռոնալդուն հասցրեց դառնալ 5 գոլի հեղինակ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

