Ռոնալդուի ժեստի հետևանքով Coca-Cola-ի արժեքը հսկայական անկում է գրանցել
Եվրո-2020-ի 1-ին տուրի շրջանակում Պորտուգալիայի հավաքականը 3:0 հաշվով հաղթեց Հունգարիայի ընտրանուն։
Այդ խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հետաքրքիր դեպք էր գրանցվել։
Պորտուգալացիների ավագ և առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն նախքան մամուլի ասուլիսի մեկնարկը հեռացրեց իր առաջև դրված Coca-Cola-ի երկու շշերը և խիստ տոնով բոլորին հորդորեց, որ միայն ջուր խմեն։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն` հղում կատարելով Exame-ին, 36-ամյա ֆուտբոլիստից այդ ժեստից հետո Coca-Cola-ի արժեքը նվազել է 4 մլրդ եվրոյով և դարձել 238 մլրդ եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԵՎՐՈ-2020, Կրիշտիանու-Ռոնալդու, Հունգարիայի հավաքական, Պորտուգալիայի հավաքական