Ռոման ջախջախեց Սալերնիտանային. Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ🎥
Իտալական Ա սերիայի 2-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս մրցեց առաջնության նորեկ «Սալերնիտանայի» դեմ։
Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո երկրորդում «գայլերը» տոտալ առավելություն ունեին և չորս անպատասխան գնդակ ուղարկեցին Սալերնան ներկայացնող ակումբի դարպասը։
Հռոմեական ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Լորենցո Պելեգրինին, իսկ մեկան անգամ աչքի ընկան Ժորդան Վերետուն և Թեմի Աբրահամը։ Վերջինս «Ռոմայի» կազմում իր անդրանիկ գոլը խփեց պաշտոնական խաղերում։
Հավելենք, որ Ժոզե Մոուրինիոյի թիմի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինվեց 70-րդ րոպեին։ Հենոն Վերետուլի ժամանակ կատարեց վերջին փոխանցումը` իր անվան դիմաց գրանցելով ասիստ։
Այսպիսով, «Ռոման» 4:0 հաշվով ջախջախեց «Սալերնիտանային», վաստակեց 6 միավոր և մի շարք ակումբների հետ կիսում է 1-5-րդ հորիզոնականները. «գայլերը» լրացուցիչ ցուցանիշներով 3-րդն են։
«Սալերնիտանան» դեռևս միավոր չունի և զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Թեմի-Աբրահամ, Ժոզե Մոուրինիո, Ժորդա Վերետու, Լորենցո Պելեգրինի, Հենրիխ-Մխիթարյան, Ռոմա, Սալերնիտանա