«Ռոման» հաղթել է իր սիրելի հաշվով` հավասարվելով առաջատար «Նապոլիին» 🎥
Իտալիայի Ա սերիայի 8-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթել է «Սասուոլոյին»։
Հռոմեական ակումբի հաղթական գոլը 16-րդ րոպեին խփել է Պաուլո Դիբալան։
«Ջալոռոսին» ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 11 խաղից 7-ն ավարտել է 1:0 հաշվով` տանելով չորս հաղթանակ, կրելով երեք պարտություն։
Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմը 18 միավորով բարձրացել է երկրորդ տեղ։ Նույնքան միավարով մրցաշարային աղյուսակը գլխավորում է գործող չեմպիոն «Նապոլին»։ «Սասուոլոն» 10 միավորով 13-րդ տեղն է զբաղեցնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am