Ռոմայի 18-ամյա հարձակվողի հիասքանչ գոլը Ջենոայի դեմ խաղում🎥
Իտալական Ա սերիայի 13-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Ջենոային»։
Հանդիպման հերոսը դարձավ «Ռոմայի» 18-ամյա հարձակվող Ֆելիքս Աֆենա-Գյանը, ով փոխարինման դուրս գալուց հետո իր անվան դիմաց դուբլ գրանցեց` ապահովելով «գայլերի» հաղթանակը։
Հատկապես տպավորիչ ստացվեց գանացի հարձակվողի երկրորդ գոլը, երբ 90+4-րդ րոպեին հեռահար հարվածով գրավեց մրցակցի դարպասը։
Նշենք, որ առաջին գոլի դրվագում Աֆենա-Գյանին գոլային փոխանցում կատարեց Հենրիխ Մխիթարյանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Հենրիխ-Մխիթարյան, Ռոմա, Ֆելիքս Աֆենա-Գյան