Ռոդրին դարձել է ԱԱ-ների պատմության` մեկ խաղում ամենաշատ փոխանցում կատարած ֆուտբոլիստը
ԱԱ-2022-ի E խմբի 3-րդ տուրում Իսպանիայի հավաքականը 1:2 հաշվով անակնկալ պարտություն կրեց Ճապոնիայի դեմ խաղում։
«Ֆուրիա ռոխայի» կազմից ողջ հանդիպմանը մասնակցել է նաև կիսապաշտպան Ռոդրին։
Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, 26-ամյա ֆուտբոլիստը «սամուրայների» դեմ խաղում կատարել է 215 փոխանցում, որից 204-ը` ճշգրիտ։
Աղբյուրի փոխանցմամբ` Ռոդրին դարձել է աշխարհի առաջնությունների պատմության` մեկ խաղում ամենաշատ փոխանցում կատարած ֆուտբոլիստը։
Նշենք, որ մունդիալների շրջանակում վիճակագրություն հաշվող համակարգն սկսել է կիրառվել 1966 թվականից։
Հեղինակավոր վիճակագրական SofaScore կայքն էլ հայտնում է, որ իր տվյալների բազայի պատմության ընթացքում երբևէ չի եղել որևէ ֆոբոլիստ մեկ հանդիպման ընթացքում կատարի 200 և ավելի ֆուտբոլիստ։
SofaScore-ը հանդիպումների մանրամասն վիճակագրություն հաշվող համակարգ սկսել է կիրառել 2015/16 մրցաշրջանից, որը ներառում է ավելի քան 50 ֆոտբոլային մրցաշար։
Այդ ընթացքում 4611 ֆուտբոլիստ մեկ հանդիպման ընթացքում կատարել է 100 և ավելի, 65 ֆուտբոլիստ` 150 և ավելի փոխանցում, սակայն 200 փոխանցումի սահմանաչափը գերազանցվել է առաջին անգամ։
Վիճակագրական հեղինակավոր կայքերից մեկը` Whoscored-ը նշում է, որ ընթացիկ մունդիալի շրջանակում միայն 17 ֆուտբոլիստներ են ավելի շատ ճշգրիտ փոխանցում կատարել, քան Ռոդրին Ճապոնիայի դեմ ողջ հանդիպման ընթացքում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# SofaScore, Whoscored.com, ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Իսպանիայի հավաքական, Մունդիալ-2022, Ռոդրի, Քաթար-2022