Ռեշֆորդ. «Խոստանում եմ` մենք դեռ կվերադառնանք»
ԱԱ-2022-ի 1/4 եզրափակիչի շրջանակում Անգլիան 1:2 հաշվով զիջեց Ֆրանսիային` դուրս մնալով հետագա պայքարից։
«Երեք առյուծների» հարձակվող Մարկուս Ռեշֆորդն Instagram-ի իր էջում գրառում է կատարել` կիսվելով պայքարից դուրս մնալու տպավորություններով.
«Վերջին մի քանի շաբաթները լի էին էմոցիաներով։ Մեր թիմում բոլորն անում էին ամեն ինչ, որպեսզի պատրաստ լինենք սպասվող մարտահրավերներին:
Մենք մոտ էինք հաջողությանը, սակայն մի փոքր չհերիքեց։ Խոստանում եմ` մենք դեռ կվերադառնա։ Շնորհակալություն ձեր անվերապահ աջակցության համար»,- գրել է Ռեշֆորդը։
Հավելենք, որ 25-ամյա ֆուտբոլիստն ԱԱ-2022-ի շրջանակում անցկացրած 5 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Անգլիայի հավաքական, Աշխարհի առաջնություն, Մարկուս-Ռեշֆորդ, Մունդիալ-2022, Քաթար-2022