«Ռեալի մակարդակի ակումբները չպետք է ճնշում գործադրեն մրցավարների վրա». Սևիլիայի փոխնախագահ
Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրում «Սևիլիան» սեփական հարկի տակ մրցեց «Ռեալ Մադրիդի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։
Հանդիպումից հետո անդալուսական ակումբի փոխնախագահ Խոսե Մարիա դել Նիդո-կրտսերը «սերուցքայիններին» հորդորել է ճնշում չգործադրել մրցավարների վրա.
«Առաջին հերթին, մենք դեմ ենք, որ «Ռեալն» այդպես արտահայտվի ակումբային հեռուստատեսությամբ: Մրցավարներն, իհարկե, սխալվում են, ինչպես բոլորը, և մենք պետք է աջակցենք նրանց։
Բացի այդ, «Ռեալի» մակարդակի ակումբները չպետք է ճնշում գործադրեն մրցավարների վրա։
Ես խնդրում եմ «Ռեալին» մտածել այդ մասին և դադարեցնել նման գործողությունները, որոնք վնաս են առողջ մրցակցության համար։
«Ռեալը», հաշվի առնելով իր մեծությունը, ոչ թե պետք է անդադար մրցակցության մեջ լինի բոլոր ակումբների հետ, երբ Լա լիգայի համար որևէ լավ որոշում է կայացվում, այլ պետք է մրցակցության ավելացման հարցում առաջատար լինի։
Հուսով եմ` նրանք կլինեն մեզ հետ, այլ ոչ թե մեր դեմ»,- դել Նիդո-կրտեսրի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ դեռևս «Սևիլիայի» դեմ կայացած հանդիպումից առաջ «Ռեալն» ակումբային հեռուստաալիքով ակնհայտ դժգոհել էր, որ գլխավոր մրցավար է նշանակցել Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեան։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա-լիգա, Խոսե Մարիա դել Նիդո-կրտսեր, Ռեալ Մադրիդ, Ռիկարդո դե Գուրգո Բենգոեչեա, Սևիլիա