Ռեալը փայլուն խաղով ջախջախեց Սելթիկին🎥
Չեմպիոնների լիգայի վերջին` 6-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» F խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Սելթիկի» դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում «արքայական» ակումբն ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն` մրցակցին ջախջախելով 5:1 հաշվով։
Կառլո Անչելոտիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Լուկա Մոդրիչը, Ռոդրիգոն, Վինիսիուսը, Մարկո Ասենսիոն ու Ֆեդե Վալվերդեն։
Հյուրերի միակ գոլը խփեց Ժոտան։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Շախտյոր Դոնեցկ» 0:4 «Լայպցիգ»
F խումբը վերջին տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.
- «Ռեալ Մադրիդ» – 13 միավոր
- «Լայպցիգ» – 12 միավոր
- «Շախտյոր» – 6 միավոր
- «Սելթիկ» – 2 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ժոտա, Լուկա-Մոդրիչ, Կառլո Անչելոտի, Մարկո Ասենսիո, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Ռոդրիգո Գոյես, Սելթիկ, Վինիսիուս, Ֆեդերիկո Վալվերդե