Ռեալը փայլում է՝ մնալով չեմպիոնական պայքարում🎥
Իսպանական Լա լիգայի 36-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում չեմպիոնության համար պայքարող «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Գրանադայի» դեմ։
Ինչպես և սպասվում էր, հանդիպումը մեկնարկեց մադրիդյան ակումբի առավելությամբ, որը նախքան ընդմիջման գնալը երկու գնդակի առավելություն ստացավ։
Նախ 17-րդ րոպեին հաշիվը բացեց Լուկա Մոդրիչը, ապա 45+1-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Ռդրիգո Գոյեսը։
Երկրորդ խաղակեսում «Գրանադան» ինչ-որ կերպ փորձեց բեկել հանդիպման ընթացքը և 71-րդ րոպեին Խորխե Մոլինայի ջանքերով մեկ գնդակ հետ բերեց՝ կրճատելով հաշվի տարբերությունը։
Բաց թողած գոլից անմիջապես հետո «արքայական» ակումբի ֆուտբոլիստները կրկին մեծացարին ճնչումը և մեկ րոպեի ընթացքում ևս երկու գնդակ ուղարկեցին Ռուի Սիլվայի պաշտպանած դարպաասը՝ ցույց տալով, թե իրականում ովքեր են դաշտում լավագույնը․ 75 ու 76-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Ալվարո Օդրիոսոլան և Կարիմ Բենզեման։
Խաղավարտին մոտ այլևս գոլեր չտեսանք, իսկ «Ռեալը» 4։1 հաշվով փայլուն հաղթանակ տարավ «Գրանադայի» նկատմամբ, վաստակեց 78 միավոր, շրջանցեց «Բարսելոնային», վերադարձավ 2-րդ հորիզոնական՝ առաջնության առաջատար «Ատլտիկո Մադրիդին» զիջելով 2 միավոր։
Ինչ վերաբերում է «Գրանադային», ապա անդալուսական ակումբը մնաց 45 միավորով և զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալվարո Օդրիոսոլա, Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Գրանադա, Լա-լիգա, Լուկա-Մոդրիչ, Խորխե Մոլինա, Կարիմ-Բենզեմա, Ռեալ Մադրիդ, Ռոդրիգո Գոյես