Ռեալը վստահ խաղով ջախջախեց Էլչեին` ամրապնդվելով Լա լիգայի առաջին հորիզոնականում🎥
Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրում գործող չեմպիոն «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Էլչեի» դեմ։
«Արքայական» ակումբը հանդիպման ողջ ընթացքում ուներ տարածքային մեծ առավելություն` ջախջախելով 3:0 հաշվով։
Կառլո Անչելոտիի թիմին հաղթանակ պարգևեցին Ֆեդե Վալվերդեի, Կարիմ Բենզեմայի ու Մարկո Ասենսիոյի խփած գոլերը։
Նշենք, որ հանդիպման ընթացքում VAR համակարգը երեք անգամ էլ չեղարկել է «Ռեալի» խփած գոլերը։
Այս հաղթանակից հետո «սերուցքայինները» վաստակեցին 28 միավոր և ամրապնդվեցին Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականում։
«Էլչեն», 3 միավորով, վերջինն է` 20-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էլչե, Լա-լիգա, Կառլո Անչելոտի, Կարիմ-Բենզեմա, Մարկո Ասենսիո, Ռեալ Մադրիդ, Ֆեդերիկո Վալվերդե