Ռեալը վստահ խաղով հաղթեց Այնտրախտին` դառնալով ՈՒԵՖԱ-ի  Սուպերգավաթակիր🎥

Ռեալը վստահ խաղով հաղթեց Այնտրախտին` դառնալով ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր🎥

11/08/2022 - 00:50

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիի «Օլիմպիական» մարզադաշտում կայացավ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի գործող գավաթակիրները` «Ռեալ Մադրիդն» ու «Այնտրախտը»։

Հանդիպման ողջ ընթացքում «արքայական» ակումբն ուներ տարածքային և խաղային առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։

Կառլո Անչելոտիի թիմին հաղթանակ պարգևեցին Դավիդ Ալաբայի ու Կարիմ Բենզեմայի խփած գոլերը։

Այսպիսով, «Ռեալը» հոբելյանական` 5-րդ անգամ դարձավ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022