Պերեսի նախագահության օրոք Ռեալը 1000-րդ հանդիպումն է անցկացրել
Իսպանական Լա լիգայի 29-րդ տուրի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ հետնապահների թվում ընթացող «Էյբարի» նկատմամբ։
Ինչպես տեղեկացնում է Mister Chip-ը, «արքայական» ակումբը Ֆլորենտինո Պերեսի նախագահության օրոք անցկացրել է 1000-րդ պաշտոնական հանդիպումը։
Այդ ընթացքում «Ռեալը» տոնել է 656 հաղթանակ, 172 հանդիպում ավարտել է ոչ-ոքի, նույնքան հանդիպում էլ պարտվել է՝ գնդակների 2320։1027 հարաբերակցությամբ։
Հիշեցնենք, որ Ֆլորենտինո Պերեսը մադրիդյան ակումբի նախագահ է եղել 2000-2006 թթ․, իսկ 2009-ին վերադարձավ այդ պաշտոնին և մինչ օրս ղեկավարում է «սերուցքայիններին»։
«Ռեալը» Պերեսի օրոք նվաճել է 26 տիտղոս, այդ թվում՝ 5-ական անգամ դարձել է Լա լիգայի չեմպիոն ու Չեմպիոնների լիգայի հաղթող։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էյբար, Լա-լիգա, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Ֆլորենտինո Պերես