Նախկին մրցավար․ «Գնդակը դիպավ Միլիտաոյի ուսին, այնուհետև պատահմամբ ձեռքին»
Իսպանական Լա լիգայի 35-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել «Սևիլիայի» դիմադրությունը․ գրանցվեց 2։2 հաշիվը։
Այդ հանդիպման երկրորդ խակակեսում հետաքրքիր և ինչ-որ տեղ նաև վիճահարույց դրվագ է գրանցվել։ 77-րդ րոպեին գլխավոր մրցավար Խուան Մարտինես Մունուերան «Սևիլիայի» դարպասին 11-մետրանոց հարված նշանակեց․ դարպասապահ Յասին Բունուն սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում էր թույլ տվել Կարիմ Բենզեմայի նկատմամբ։
Սակայն, Մունուերան VAR համակարգի օգնությամբ դիտեց դրվագի տեսակրկնապատկերը, չեղարկեց իր որոշումը, իսկ դրա փոխարեն 11-մետրանոց հարված նշանակեց «Ռեալի» դարպասին, քանի որ նախքան մադրիդյան ակումբը գրոհը կզարգացներ սեփական տուգանային հրապարակում Էդեր Միլիտաոն։
Այդ դրվագի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել նախկին մրցավար Անդուխար Օլիվերը․
«Գնդակն սկզբում դիպավ Միլիտաոյի ձեռքին, այնուհետև ձեռքին․ լրիվ պատահմամբ։ Ըստ իս՝ դա բավարար չէ 11-մետրանոց նշանակելու համար։
Հանդիպումը պետք էր շարունակել և «Սևիլիայի» դարպասին նշանակել 11-մետրանոց Բունուի՝ Բենզեմայի նկատմամբ թույլ տված կանոնների խախտման համար,»,- նշել է Օլիվերը, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդուխար Օլիվեր, Բոնո, Էդեր Միլիտաո, Լա-լիգա, Խուան Մարտինես Մունուերա, Կարիմ-Բենզեմա, Յասին Բունու, Ռեալ Մադրիդ, Սևիլիա