Ռեալը որոշել է Մբապեին տրամադրել Զիդանի լեգենդար համարը
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի` «Ռեալ Մադրիդ» տեղափոխությունը դառնում է էլ ավելի իրատեսական։
Ինչպես արդեն տղեկացրել ենք, մադրիդյան ակումբը ֆրանսիացի հարձակվողին գնելու համար «Փարիզին» պաշտոնական երկու առաջարկ է կատարել։
Առաջարկներից մեկը մերժվել է (160 մլն եվրո), իսկ մյուսի վերաբերյալ դեռևս հստակ տեղեկություն չկա (170+10 մլն եվրո)։
«Արքայական» ակումբը վստահ է, որ այդ վերջին առաջարկից ՊՍԺ-ն պարզապես չի կարող հրաժարվել և վստահ է, որ ձեռք կբերի Մբապեին։
Ըստ AS-ի ունեցած տեղեկությունների, «Ռեալը», հաշվի առնելով այդ ամենը, նույնիսկ որոշել է, թե որ խաղահամարն է տրամադրելու 22-ամյա հարձակվողին։
Աղբյուրի փոխանցմամբ` մադրիդյան ակումբը Մբապեին մտադիր է տալ Զինեդին Զիդանի լեգենդար «5» համարը։
Ներկա պահին «Ռեալի» կազմում «5» համարը պատկանում է կենտրոնական պաշտպան Խեսուս Վալյեխոյին, և եթե իսպանացի ֆուտբոլիստը հրաժարվի այն զիջել Մբապեին, ակումբը կդիտարկի այլ տարբերակներ։
Խոսակցություններ կան , որ Մբապեն կարող է վերցնել նաև «19» ու «23» համարները։
Հավելենք նաև, որ եթե գործարքն ավարտվի հաջողությամբ, «սերուցքայինները» ֆրանսիացի հարձակվողին մտադիր են ներկայացնել սեպտեմբերի 10-ին` «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Զինեդին-Զիդան, Կիլիան-Մբապե, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ