Ռեալը շարունակում է իր պարը! «Արքայական» ակումբը հաղթեց Ատլետիկոյին 🎥

Ռեալը շարունակում է իր պարը! «Արքայական» ակումբը հաղթեց Ատլետիկոյին 🎥

19/09/2022 - 01:03

Իսպանական Լա լիգայի 6-րդ տուրում կայացավ հերթական մադրիդյան դերբին, որի շրջանակում «Ատլետիկոն» «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում մրցեց «Ռեալ Մադրիդի» դեմ։

Առաջին խաղակեսն անցավ «հնդկացիների» տարածքային առավելության պայմաններում, սակայն Դիեգո Սիմեոնեի թիմի գրոհներն իրենց մեջ չէին պարունակում սրություն։

«Ռեալն» էլ, ունենալով երկու իրական գոլային պահ, կարողացավ նախ բացել, ապա կրկնապատկել հաշիվը. 18-րդ ու 36-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Ռոդրիգոն ու Ֆեդե Վալվերդեն։

Կողմերն ընդմիջման գնացին 2:0 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսն էլ անցավ հիմանականում հավասար և իներտ պայքարում. տանտերերի խաղը չէր ստացվում, իսկ Կառլո Անչելոտիի սաները չէին ցանկանում ավելորդ ռիսկի դիմել։

Միայն խաղավերջում «Ատլետիկոյին» հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը. 83-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Մարիո Հերմոսոն։

Ավելին անել «հնդկացիներին» չհաջողվեց. «Ռեալը» 2:1 հաշվով հաղթեց «Ատլետիկոյին»։

Այս հաղթանակից հետո «արքայական» ակումբը վաստակեց 18 միավոր` վերադառնալով Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական։

«Ատլետիկոն», 10 միավորով, 7-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022