Ռեալը կարծում է, որ Լա լիգայի հանդիպումների ժամանակ Բարսելոնային իրենից մեղմ են դատում
Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Ռեալ Մադրիդը» կարծում է, որ Լա լիգայի 2022/23 մրցաշրջանի մեկնարկային հանդիպումների ժամանակ «Բարսելոնային» իրենից մեղմ են դատում։
«Արքայական» ակումբի դժգոհությունների այս շարքը մեծ թափ ստացավ 12-րդ տուրում «Ժիրոնայի» դեմ կայացած տնային խաղից հետո (1:1)։
Այդ խաղում գլխավոր մրցավար Մարիո Մելերո Լոպեսը մի շարք վիճահարույց որոշումներ է կայացրել` նշանակելով 11-մետրանոց «Ռեալի» դարպասին, չեղարկելով Ռոդրիգոյի գոլը, ինչպես նաև դաշտից հեռացնելով է Տոնի Կրոսին։
Այդ խաղից հետո «Ռեալը» նույնիսկ պաշտոնական մակարդակով դժգոհություն հայտնեց այդ հանդիպման մրցավարության համար` պաշտոնական կայքում հրապարակելով հոդված` Վիճահարույց մրցավարությունը «Ռեալին» զրկեցին հաղթանակից» վերնագրով։
Աղբյուրի փոխանցմամբ` մադրիդյան ակումբի ղեկավարությունը դժգոհ է և անհանգստացած ստեղծված իրավիաճից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժիրոնա, Լա-լիգա, Մարիո Մելերո Լոպես, Ռեալ Մադրիդ