Ռեալը լուրջ կորուստով է մոտենում Մանչեսթեր Սիթիի դեմ պատասխան հանդիպմանը
«Ռեալ Մադրիդի» կենտրոնական պաշտպան Դավիդ Ալաբան, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի շրջանակում կայանալիք «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայանալիք պատասխան հանդիպումը։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ավստրիացի պաշտպանն արդեն տևական ժամանակ է չի մարզվում «արքայական» ակումբի ընդհանուր խմբի հետ, ինչի հետևանքով «Սիթիի» դեմ հանդիպման նրա մասնակցությունը գրեթե բացառված է։
29-ամյա պաշտպանը վնասվածքի պատճառով բաց թողեց նաև Լա լիգայի 34-րդ տուրի «Էսպանյոլի» դեմ հանդիպումը (4:0), որը հաղթելուց հետո մադրիդյան ակումբը դարձավ Լա լիգայի չեմպիոն։
Հավելենք, որ «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 4-ին` 23:00-ից սկսած։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Սիթին» հաղթել է 4:3 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դավիդ Ալաբա, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ