Ռեալը լուրջ կորուստներով է մոտենում առաջիկա հանդիպմանը
«Ռեալի» գլխավոր մարիչ Զինեդին Զիդանը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք հայտավորված են լինելու Լա լիգայի 10-րդ տուրի շրջանակում «Վիլյառեալի» դեմ արտագնա հանդիպմանը։
Ինչպես տեղեկացնում է «արքայական» ակումբի պաշտոնական կայքը հայտացուցակում ընդգրկվել են 20 ֆուտբոլիստներ, սակայն մի շարք առանցքային խաղացողներ չեն կարողանա մասնակցել այդ հանդիպմանը։ Խոսքը Սերխիո Ռամոսի, Կազեմիրոյի, Ֆեդե Վալվերդեի և Կարիմ Բենզեմայի մասին է։ Հանդիպումը բաց է թողնելու նաև Լուկա Յովիչը, ով վերջերս վարակվել է կորոնավիրուսով։ Վնասվածքի պատճառով բացակայելու են նաև Ալվարո Օդրիոսոլան և Էդեր Միլիտաոն։ Փոխարենը հայտացուցակ են վերադարձել Մարտին Էդեգորն, Դանի Կարվախալն ու Էդեն Ազարը, ով, ընդհակառակը, ապաքինվել է Covid-ից։
Հայտացուցում ընդգրկվել են հետևյալ ֆուտբոլիստները․
# Ալվարո Օդրիոսոլա, Դանի Կարվախալ, Զինեդին-Զիդան, Էդեն Ազար, Էդեն-Ազար, Էդեր Միլիտաո, Լա-լիգա, Լուկա-Յովիչ, Կազեմիրո, Կարիմ Բեզեմա, Մարտին Էդեգոր, Ռեալ Մադրիդ, Սերխիո-Ռամոս, Վիլյառեալ, Ֆեդերիկո Վալվերդե