«Ռեալը» թրիլերային հաղթանակ կորզեց «Էսպանյոլից» 🎥
Իսպանիայի Լա լիգայի 2026/27 մրցաշրջանի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի դաշտում 2:1 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»։
«Արքայական ակումբից» հաշիվը 9-րդ րոպեին բացեց Ջուդ Բելինգհեմը։ Կատալոնական ակումբի պատասխան գնդակը 30-րդ րոպեին խփեց Ալեքս Կալատրավան։
Թվում էր, թե կողմերը ոչ-ոքի կգրանցեն, բայց 90+2-րդ րոպեին «Լոս բլանկոսին» հաղթանակ պարգևեց թիմի նորեկ Կառլոս Էսպին։
Մադրիդյան գրանդը Լա լիգայում առաջին հանդիպումն էր անցկացնում` 3 միավորով բարձրանալով 5-րդ տեղ։
«Էսպանյոլը» նույնքան միավորով 3-րդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml