Ռեալը դիտարկել է պորտուգալացի պաշտպանին վարձակալելու տարբերակը
«Ռեալ Մադրիդը» դիտարկել է «Ունիոն Բեռլինի» կենտրոնական պաշտպան Դիոգու Լեյտեին վարձակալելու տարբերակը։
Ինչպես հայտնում է As-ը, «արքայական» ակումբը պորտուգալացի պաշտպանին դիտարկում էր որպես Դավիդ Ալաբայի կարճատև ու ժամանակավոր փոխարինող, ով ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել։
Աղբյուրի փոխանցմամբ` «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին տպավորված էր 25-ամյա ֆուտբոլիստի խաղով, սակայն, ամեն դեպքում մադրիդյան ակումբը հրաժարվել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր համալրում կատարելուց։
Ինքը` Լեյտեն, նույնպես մտադիր չէր մրցաշրջանի ընթացքում հեռանալ «Ունիոնից», քանի որ ցանկանում որ օգնել ակումբին շտկել ու կայունացնել արդյունքներն ու հրավիրվել Պորտուգալիայի հավաքական` մասնակցելու Եվրո-2024-ին։
Հավելենք, որ Դիոգու Լեյտեն Բեռլինը ներկայացնող ակումբում հանդես է գալիս 2022 թ. հուլիսից` անցկացրած 69 խաղում խփելով 1 գոլ և կատարել 1 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դիոգու Լեյտե, Կառլո Անչելոտի, Ունիոն-Բեռլին, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ