Ռանոս. «Սա մեծ առաջընթաց է իմ կարիերայում»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի Բունդեսլիգան ներկայացնող «Բորուսիա Մյոնխենգլադբախի» կազմում, որի հետ մինչև 2027 թ. հունիսի 30-ը պայմանագիր է կնքել:
Պայմանագրի ստորագրումից հետո 19-ամյա ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով.
«Ես շատ երջանիկ եմ դառնալ այս ակումբի մի մասնիկը: Սա մեծ առաջընթաց է իմ կարիերայում, որին ես կմոտենամ եմ բարձր մոտիվացիայով և նվիրվածությամբ:
Ռոլանդ Վիրկուսը շատ ջանք է գործադրել և ամբողջությամբ համոզեց ինձ՝ տեղափոխվել «Բորուսիա»: Ցանկանում եմ վերադարձնել այդ վստահությունը, և դրսևորել ինձ մարզումների ու խաղերի ժամանակ՝ արագ գտնելով տեղս թիմում»,- Ռանոսի խոսքերը մեջբերում է «Բորուսիայի» պաշտոնական կայքը:
# Բորուսիա Մյունխենգլադբախ, Բունդեսլիգա, Գրանտ-Լեոն Ռանոս, Ռոլանդ Վիրկուս, տրանսֆերներ