Ռամոսի նորամուտը կրկին հետաձգվում է
ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսն ոչ մի կերպ չի կարողանում նորամուտը նշել փարիզյան ակումբի կազմում։
Սպասվում էր, որ իսպանացի պաշտպանի նորամուտը տեղի մունենա սեպտեմբերի 11-ին` Լիգա 1-ի 5-րդ տուրի «Կլերմոնի» դեմ խաղում, սակայն, վնասվածքի պատճառով, նա այդ խաղն էլ բաց կթողնի։
«Նախորդ շաբաթ վերականգնողական շրջան անցնելու ընթացքում ֆուտբոլիստի սրունքի մկանների շրջանում անհանգստություն է զգացվել, ինչը պարտադրում էր ծանրաբեռնվածության ճշգրտում։
Հաջորդ շաբաթվանից սկսած նա կվերսկսի անհատական մարզումները»,- նշված է «Փարիզի» տարածած պաշտոնական հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ 35-ամյա ֆուտբոլիստը վերջերս է ազատ գործակալի կարգավիճակով համալրել «Պարի Սեն-Ժերմենի» շարքերը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիգա-1, Կլերմոն, ՊՍԺ, Սերխիո-Ռամոս