Ռամոսը նախքան ՊՍԺ տեղափոխվելը  Անչելոտիին խնդրել է օգնել իրեն մնալ Ռեալում

Ռամոսը նախքան ՊՍԺ տեղափոխվելը Անչելոտիին խնդրել է օգնել իրեն մնալ Ռեալում

21/08/2021 - 16:02

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Ռեալ Մադրիդի» նախկին ավագ Սերխիո Ռամոսը, երբ ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել Կառլո Անչելոտին, խնդրել է իտալացի մասնագետին օգնել իրեն մնալ «սերուցքայինների» կազմում։

Աղբյուրի փոխանցմամբ` հունիսի 1-ին Անչելոտիի նշանակվելուց հետո Ռամոսը զանգել է նրան ու շնորհավորել «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

Բացի դրանից, 35-ամյա ֆուտբոլիստը «Պապա Կառլոյին» խնդրել է խառնվել իր պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակին, որպեսզի նա կարողանա մնալ «Ռեալում»։

Անչելոտին Ռամոսին հաղորդել է, որ չի կարող օգնել իրեն, քանի որ այդ հարցը պետք է լուծվի միայն ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ։

Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսը 16 տարի «Ռեալում» հանդես գալուց հետո, ամուկբի հետ նոր պայմանագրի շուրջ համաձայնության չհասնելու պատճառով, ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց ՊՍԺ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2019 By Sh.Gor