Ռալֆ Հազնհյութլի անհավանական էմոցիաները Լիվերպուլին հաղթելուց հետո🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակում «Սաութհեմպտոնը» սեփական հարկի տակ 1։0 հաշվով առավելության հասավ առաջնության առաջատար «Լիվերպուլի» նկատմամբ։
Խաղի ավարտից հետո «սրբերի» գլխավոր մարզիչ Ռալֆ Հազնհյութլը չէր հավատում կատարվածին՝ ցույց տալով անհավանական էմոցիաներ։
Բանն այն է, որ 53-ամյա մասնագետն իր մարզչական կարիերայի ընթացքում 5-րդ անգամ էր հանդիպում Յուրգեն Կլոպի թիմերի դեմ՝ տանելով առաջին հաղթանակը։ Հազնհյութլի ու Կլոպի առաջին «մենամարտը» եղել է 2012 թվականի հոկտեմբերին Գերմանիայի գավաթի խաղարկության երկրորդ, երբ ավստրիացի մարզիչը մարզում էր գերմանական ցածր դիվիզիոններում հանդես եկող «Ալենը», իսկ Կլոպը՝ «Բորուսիա Դորտմունդը»։ Դորտմունդյան ակումբն այդ խաղում հաղթեց 1։4 հաշվով, իսկ մյուս 4 հանդիպումները տեղի են ունեցել անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում ու «Լիվերպուլը» նախորդ երեք խաղերում համապատասխանաբար հաղթել էր 1։3, 1։2 ու 4։0 հաշիվներով։
Հավելենք, որ, բացի «Սաութհեմպտոնից» և «Ալենից», Ռալֆ Հազնհյութլը մարզել է նաև «Ունտերհեքինգը» (2007-2010 թթ․), «Ինգոլշտադտը» (2013-2016 թթ․), ինչպես նաև «Լայպցիգը» (2016-2018 թթ․)։
# Ալեն, ԱՊԼ, Գերմանիայի գավաթ, Ինգոլշտադտ, Լայպցիգ, Լիվերպուլ, Յուրգեն-Կլոպ, Ունտերհեքինգ, Ռալֆ Հազնհյութլ, Սաութհեմփթոն