Ջերարդ. «Միլանի խաղն այնքան հեռու է ՉԼ կիսաեզրափակիչի մակարդակից»
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Միլանը» 0:2 հաշվով պարտվեց «Ինտերին»։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել նաև «Լիվերպուլի» լեգենդար նախկին ավագ Սթիվեն Ջերարդը.
««Միլանի» խաղն այնքան հեռու է Չեմպիոնների լիգայի մակարդակից, ինչը շատ վախեցնող է։ Նրանք նման էին խաղացողների փնջի և չէին գործում միասնական։ Մարզիչը պետք է գլուխը կոտրի` խնդիրը լուծելու համար։
«Միլանի» սիրտը խաղադաշտում չէր։ Սանդրո Տոնալին շատ ծույլ էր գործում դաշտում` թույլ տալով մրցակիցներին հանգիստ վազել իր կողքով։
Երկու կենտրոնական կիսապաշտպանների միջև չկար ոչ մի ընդհանուր կապ։ Ինչպես կարելի է թույլ տալ, որ մրցակիցը նման հեշտությամբ անցնի դաշտի ամենակարևոր հատվածներով։
Հանդիպման ողջ ընթացքում շատ պասիվ և թույլ գործեցին նաև «Միլանի» երկու կենտրոնական պաշտպանները»,- Ջերարդի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր, Միլան, Չեմպիոնների-լիգա, Սթիվեն Ջերարդ