Ջենոան 90+6-րդ րոպեին թրիլերային ոչ-ոքի կորզեց Ռոմայից🎥
Իտալական սերիայի 4-րդ տուրում «Ջենոան» տնային «Լուիջի Ֆերարիս» ստադիոնում ընդունեց «Ռոմային»։
Հյուրերը 37-րդ րոպեից թիմի նորեկ Արտյոմ Դովբիկի գոլի շնորհիվ հաղթում էին 1:0 հաշվով։
Ուկրաինացի ֆուտբոլիստը «ջալոռոսիների» կազմում խփեց առաջին գոլը։
«Ռոման» մինչև խաղավերջ պահում էր հաշիվը և թվում էր, թե մրցաշրջանում կտանի առաջին հաղթանակը, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին Ալբերտո Ջիլարդինոյի գլխավորած ֆուտբոլիստները։
«Ջենոան» 90+6-րդ րոպեին ոչ-ոքի կորզեց. 11-մետրանոցից աչքի ընկավ բելգիացի պաշտպան Քոնի Դե Վինթերը։
Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով. «Ջենոան» 5 միավորով 9-րդն է, Դանիելե դե Ռոսիի գլխավորած հռոմեական թիմը 3 միավորով` 15-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ա-սերիա, Ալբերտո Ջիլարդինո, Արտյոմ Դովբիկ, Դանիելե դե Ռոսսի, Ջենոա, Ռոմա, Քոնի Դե Վինթեր