Ջեյմի Վարդին անհավանական նվաճման է հասել Պրեմիեր լիգայի շրջանակում
Անգլիական Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Լեսթերը» հյուրընկալվելիս 4:0 հաշվով ջախջախեց «Վուլվերհեմպտոնին»։
«Աղվեսների» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև թիմի լեգենդ Ջեյմի Վարդին, ով փոխարինման դուրս եկավ 61-րդ րոպեին, իսկ 79-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ` ձևակերպելով վերջնական հաշիվը։
Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, Վարդին դարձել է Պրեմիեր լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստը, ով առաջնության շրջանակում 100 գոլի հեղինակ է դարձել 30 տարեկանից հետո։
Այդ ցուցանիշով Վարդիին հաջորդում են Յան Րայթը («Արսենալ», «Վեսթ Հեմ», 93 գոլ), Ալան Շիրերը («Նյուքասլ», 84), Ֆրենկ Լեմպարդը («Չելսի», «Մանչեսթեր Սիթի», 82) և Թեդի Շերինգհեմը («Տոտենհեմ», «Մանչեսթեր Յունայթեդ», «Պորթսմութ» և «Վեսթ Հեմ», 77)։
Հավելենք, որ Ջեյմի Վարդին Պրեմիեր լիգայի շրջանակում մասնակցել է 282 հանդիպման` դառնալով 134 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Թեդի Շերինգհեմ, Լեսթեր, Յան Րայթ, Ջեյմի Վարդի, Վուլվերհեմփթոն, Ֆրենկ-Լեմպարդ